|
Մրցույթի պատմությունը հակիրճ 2004-2005
Մրցույթի պատմությունը հակիրճ
- Ընդհանուր
առմամբ 33 թիմ (153 ուսանող) Հայաստանի տարբեր մարզերի (Երեւան, Արարատ,
Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք, Շիրակ եւ Սյունիք) 24 պետական եւ ոչ
պետական ԲՈՒՀ-երից գրանցվեցին ԻՄԻ Դատախաղ-մրցույթին մասնակցելու:
- 14
թիմ ներկայացրեցին իրենց գրավոր փաստարկները (Երեւան, Արարատ, Արմավիր,
Գյումրի): Գրավոր փաստարկները հանձնվեց ԻՄԻ Դատախաղ-մրցույթի
դատավորներին: րավոր փաստարկների ստուգման արդյունքում, առավելագույն
միավորներ հավաքած 1055 թիմի (Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան)
փաստարկը (340 միավոր հնարավոր 400 առավելագույն միավորներից) ճանաչվեց
«Մրցույթի լավագույն գրավոր փաստարկ»:
- 2005թ. մայիսի
13-ին եւ 14-ին կայացան ԻՄԻ Դատախաղ-մրցույթի նախընտրական, քառորդ
եզրափակիչ եւ կիսաեզրափակիչ խաղերը: Խաղերի արդյունքում մրցույթի
եզրափակիչ փուլ դուրս եկան առավելագույն միավորներ հավաքած 0257 (Գյումրիի
«Իմաստասեր Անանիա Շիրակացի» համալսարան) եւ 1055 (Ռուս-հայկական
(Սլավոնական) համալսարան) թիմերը: Կիսաեզրափակիչ փուլի միավորների
արդյունքով 0249 («ՄՅՈՒԴ» համալսարան) թիմը գրավեց երրորդ տեղ:
Մրցույթի անցկացման արդյունքում գրանցվեցին նաեւ մրցույթի տարբեր փուլերում գրանցված լավագույն բանախոսները:
Նախընտրական փուլ՝ էլեն Արզումանյան (1331)
Քառորդ եզրափակիչ փուլ՝ Նուրիջան Կիրակոսյան (0249)
Կիսաեզրափակիչ փուլ՝ Միքայել Մինասյան (1055)
Եզրափակիչ փուլ՝ Մարիա Հարությունյան (1055)
Մրցույթի լավագույն բանախոս՝ Էլեն Արզումանյան (1331)
|