|
Մրցույթի պատմությունը հակիրճ 2007-2008
-
Ընդհանուր առմամբ 35 թիմ (150 ուսանող) Հայաստանի տարբեր մարզերի (Երեւան, Արարատ, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի եւ Սյունիք) 22 պետական եւ ոչ պետական ԲՈՒՀ-երից գրանցվեցին ԻՄԻ Դատախաղ-մրցույթին մասնակցելու:
-
14 թիմ ներկայացրեցին իրենց գրավոր փաստարկները Գրավոր փաստարկները հանձնվեց ԻՄԻ Դատախաղ-մրցույթի դատավորներին: Գրավոր փաստարկների ստուգման արդյունքում, 365 միավոր հնարավոր 400 առավելագույն միավորներից հավաքած թիմի փաստարկը ճանաչվեց "Մրցույթի լավագույն գրավոր փաստարկը":
-
2008թ. փետրվարի 7-ին եւ 8-ին կայացան ԻՄԻ Դատախաղ-մրցույթի նախընտրական, քառորդ եզրափակիչ եւ կիսաեզրափակիչ խաղերը: Խաղերի արդյունքում մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկան առավելագույն միավորներ հավաքած Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանը և Երևանի Պետական Համալսարանը: Փետրվարի 14-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ մրցույթի եզրափակիչ խաղը, որի արդյունքում "Մրցույթի լավագույն թիմ" տիտղոսին արժանացավ Երևանի Պետական Համալսարանը:
-
Մրցույթի անցկացման արդյունքում գրանցվեցին նաեւ մրցույթի տարբեր փուլերում գրանցված լավագույն բանախոսները:
|