english
 
 
ՓՆՏՐԵԼ ԿԱՅՔՈՒՄ

  • Ընդհանուր առմամբ 15 թիմ (75 ուսանող) Հայաստանի տարբեր մարզերի (Երեւան, Շիրակ եւ Լոռի)  պետական եւ ոչ պետական ԲՈՒՀ-երից գրանցվեցին ԻՄԻ Դատախաղ-մրցույթին մասնակցելու:
  • 13 թիմ ներկայացրեցին իրենց գրավոր փաստարկները Գրավոր փաստարկները հանձնվեց ԻՄԻ Դատախաղ-մրցույթի դատավորներին: Գրավոր փաստարկների ստուգման արդյունքում, 328 միավոր հնարավոր 400 առավելագույն միավորներից հավաքած թիմի փաստարկը ճանաչվեց "Մրցույթի լավագույն գրավոր փաստարկը":
  • 2010թ. փետրվարի 17-ին եւ 18-ին կայացան ԻՄԻ Դատախաղ-մրցույթի նախընտրական, քառորդ եզրափակիչ եւ կիսաեզրափակիչ խաղերը: Խաղերի արդյունքում մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկան առավելագույն միավորներ հավաքած  Երևանի Պետական Համալսարանը եւ Մեսրոպ Մաշտոցի անվան Համալսարանը: Փետրվարի 19-ին Կոնգրես Հյուրանոցում  տեղի ունեցավ մրցույթի եզրափակիչ խաղը, որի արդյունքում "Մրցույթի լավագույն թիմ" տիտղոսին արժանացավ Երևանի Պետական Համալսարանը:
  • Մրցույթի անցկացման արդյունքում գրանցվեցին նաեւ մրցույթի տարբեր փուլերում գրանցված լավագույն բանախոսները:



Copyright © 2009 "Youth For Achievements" Educational NGO. All rights reserved.

Designed by e-Works Web Design Studio