|
Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության դեր
Որպես դիվանագիտական առաքելություն, որը ներկայացնում է Եվրոպական Հանձնաժողովի (Եվրամիության գործադիր մարմինը) պատվիրակությունը՝ նպատակ ունի ներկայացնել, բացատրել, իրագործել Եվրոպական ծրագրերը Հայաստանում եւ Վրաստանում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի քաղաքականության եւ զարգացումների վերաբերյալ վերլուծություններ եւ զեկույցներ նախապատրաստել Եվրոհանձնաժողովի համար: Սրան զուգահեռ պատվիրակությունը բանակցություններ է վարում Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունների հետ ԵՄ եւ այս երկու կովկասյան հանրապետությունների միջեւ կնքված Համագործակցության Համաձայնագրերի (Գործընկերության եւ Համագործակցության Համաձայնագրեր) իրականացման շուրջ, որոնք ուժի մեջ են մտել 1999թ. հուլիսի 1-ից: 2002թ. նոյեմբերի 15-ից ի վեր ընդլայնվել են պատվիրակության պատասխանատվությունները եւ այն սկսել է ավելի մեծ դեր խաղալ արտաքին օգնության իրականացման հարցում:
Ազատության եւ ժողովրդավարության սկզբունքները, հարգանքը մարդու իրավունքների եւ օրենքի նկատմամբ հանդիսանում են Եվրամիության անկյունաքարերը: «Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների Եվրոպական նախաձեռնություն» ծրագիրը առաջարկվել է Եվրոխորհրդարանի կողմից 1994թ.-ին: Ծրագրի միջոցով ֆինանսավորվում են ԵՄ-ից դուրս գտնվող երկրներում ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները:
Եվրոպական Հանձնաժողովի Պատվիրակության գործունեության մասին տեղեկատվություն ստանալու համար այցելեք՝ www.delarm.ec.europa.eu.
|