english
 
 
ՓՆՏՐԵԼ ԿԱՅՔՈՒՄ

Նորություններ

Սույն թվականի փետրվարին իր ավարտին մոտեցավ «Ինտերակտիվ մարդու իրավունքներ» Եվրոապական դատախաղ-մրցույթի երրորդ (2009-2010) փուլը:

Ծրագրին մասնակցեցին Երևանի պետական համալսարանի, Կառավարման պետական ակադեմիայի, Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի, Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի համալսարանի, Գյումրիի Անանիա Շիրակացու անվան համալսարանի, Վանաձորի «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի թիմերը:

Եզրափակիչ փուլ դուրս եկան Երեւանի Պետական Համալսարանի եւ Մեսրոպ Մաշտոցի անվան Համալսարանի թիմերը, որոնց խաղը դատեցին ոլորտի լավագույն մասնագետները՝ Ալվինա Գյուլումյան - Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր, Գևորգ Կոստանյան - ՀՀ Կառավարության ներկայացուցիչ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, Նելլի Հարությունյան – ՀՀ Գլխավոր դատախազի միջազգային իրավական հարցերի բաժնի պետ, և ոլորտի անվանի այլ մասնագետներ: Հրավիրվածների ցանկում էին ՀՀ-ում այլ երկրների դեսպաններ, Եվրոմիության պատվիրակության բարձրստիճան ներկայացուցիչներ, ՀՀ դատա-իրավական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Մրցույթի լավագույն թիմ ճանաչվեց Երևանի Պետական Համալսարանի թիմը, իսկ երկրորդ լավագույն թիմ ճանաչվեց Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի թիմը: Առաջին տեղը զբաղեցրաց թիմին հանձնվեցին գավաթ, վկայագիր, գրականություն, բջջային հեռախոսներ և ուղեգիր դեպի Դիլիջանի հանգստյան գոտիներից մեկը, մյուս թիմերին և լավագույն բանախոսներին ևս հանձնվեցին գավաթներ, պատվոգրեր և այլ արժեքավոր նվերներ:



Copyright © 2009 "Youth For Achievements" Educational NGO. All rights reserved.

Designed by e-Works Web Design Studio