Այսօր ինտեգրվող աշխարհում Մարդու իրավունքների պաշտպանությունը տարբեր երկրների առանցքային հիմնախնդիրներից է, եւ մեծ աշխատանք է տարվում Մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման ուղղությամբ: Քաղաքացիական հասարակության մեջ ապրող անհատները պետք է տեղյակ լինեն, թե ինչպես կարող են պաշտպանել կամ վերականգնել իրենց խախտված իրավունքները, նույնիսկ, եթե իրենց պահանջները չեն բավարարվում ազգային օրենսդրության անկատարության պատճառով:
“Ինտերակտիվ մարդու իրավունքներ” Եվրոպական իրավունքի դատախաղ- մրցույթ ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2004-2005 թվականներին “Երիտասարդական նվաճումներ” հասարակական կազմակերպության կողմից:
Ծրագրի նպատակի եւ սահմանված խնդիրների արդյունավետ իրականացումից հետո՝ 2007 թվականին կազմակերպությունը վերսկսում է այն՝ կրկին ֆինանսավորվելով Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության կողմից:
2009-2010թթ-ին ծրագիրը ևս ընդլայնվել է՝ գտնվում է իր երրորդ փուլում և իրականացվում է "Իրավական Ուղեցույց" կազմակերպության հետ համագործակցության միջոցով: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում Մարդու իրավունքների տարածմանը՝ այդ ոլորտում իրազեկության բարձրացման եւ ինքնակրթության համար ինտերակտիվ եւ գրավիչ մեխանիզմի տրամադրման միջոցով:
Ինտերակտիվ մեթոդները ավելի մեծ հաջողության են հասնում տեղեկատվության տարածման հարցում, ԵՆ ընդունել է Հայաստանում Մարդու իրավունքները մատչելի եւ գրավիչ ձեւով խթանման ռազմավարությունը. այն է՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հանրային դատախաղի անցկացումը:
Ծրագիրն ընդհանուր առմամբ ուղղված է հասարակությանը եւ մասնավորապես՝ երիտասարդությանը՝ Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին: Երիտասարդությունը երկրի ապագան է: Այդ իսկ պատճառով չափազանց կարեւոր է երիտասարդությանն ուղղված ծրագրեր նախաձեռնել, եւ կրթել Մարդու իրավունքներին իրազեկ սերունդ: Ինտերակտիվ մոտեցումը մասնակից ուսանողներին հնարավորություն կընձեռի ինքնակրթվել Մարդու իրավունքների ոլորտում եւ գործնականում ձեռք բերել դրանց արժեքի գնահատում:
Մենք խորապես համոզված ենք, որ Դատախաղ-մրցույթի իրականացումը մեծապես կնպաստի մասնակիցների՝ Մարդու իրավունքների եվրոպական պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ գիտելիքների բարելավմանն ու գործնական հմտությունների ձեռքբերմանը: Մարդու իրավունքների պաշտպանության ընթացակարգի ցուցադրումը խաղային իրավիճակում կնպաստի նաեւ հանրության իրավագիտակցության բարձրացմանը եւ խթան կհանդիսանա իրենց իրավունքների եւ հիմնարար ազատությունների արդյունավետ պաշտպանության համար: