|
«Իրավական ուղեցույց» կազմակերպության մասին
«Իրավական ուղեցույցը» Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություն է: Այն հիմնադրվել է 2004 թվականին` 2002-2004 թվականներին բրիտանական Արեւելք-Արեւմուտք կազմակերպության կողմից կազմակերպված «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխանությունը Հայաստանում» ծրագրի արդյունքում: «Իրավական ուղեցույցը» կոչված է բարձրացնել Հայաստանի բնակչության եւ այլ երկրների հայերի իրավունքների նկատմամբ հարգանքն ու մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները: Իր խնդիրների իրականացման եւ նպատակին հասնելու համար կազմակերպությունը ծրագրեր է իրականացնում երկու հիմնական ուղղություններով: Դրանք են՝ Մարդու իրավունքների եվրոպական եւ ներպետական պաշտպանության մեխանզիմների վերաբերյալ կրթական ռեսուրսների ապահովումը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուների ներկայացուցչության իրականացումը: Կազմակերպությունն իր ծրագրերն ու միջոցառումները դեռեւս իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական եւ ներպետական մակարդակներում, որի շրջանակներում՝ հիմնդրվելուց ի վեր կազմակերպությունը իրականացրել է մի շարք ծրագրեր ու միջոցառումներ՝ համագործակցելով Բրիտանական արեւելք-արեւմուտք կենտրոնի, Քրդական մադու իրավունքների ծրագրի, «Վրաստանի հայկական համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության եւ այլ կազմակերպությունների հետ:
«Ինտերակտիվ մարդու իրավունքներ» ծրագրի շրջանակներում՝ կազմակերպությունը կմշակի դատական գործը, կկազմակեպի դասընթացներ ուսանողների համար՝ Եվրոպական իրավունքի իրազեկվածության բարձրացման և ծրագրի գրավոր եւ բանավոր մրցափուլերին նախապատրաստման վերաբերյալ:
Կազմակերպության մասին առավել մանրամասն տեղեկատվության համար, կարող եք այցելել www.legalguide.am.
|