english
 
 
ՓՆՏՐԵԼ ԿԱՅՔՈՒՄ

«Երիտասարդական նվաճումներ» կազմակերպության մասին

 "Երիտասարդական նվաճումներ" (ԵՆ) կրթական հասարակական կազմակերպությունը ստեղծվել եւ ղեկավարվում է ԱՄՆ եւ ԱՊՀ երկրների միջնակարգ դպրոցների աշակերտների փոխանակման ծրագրի շրջանավարտների կողմից: Կազմակերպությունը հիմնադրվել է 1994թ. մի խումբ ակտիվ երիտասարդների կողմից, որոնք կոչվեցին նվիրել իրենց ջանքերը Հայաստանի զարգացմանը:

Այսօր կազմակերպության ղեկին կանգնած անդամները տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ են: Նրանք իրենց տարբեր բնագավառների գիտելիքներն ու հմտությունները ներդնում են կազմակերպության եւ իր ծրագրերի ամենօրյա ղեկավարման մեջ:

Տասնհինգ տարիների ընթացքում ԵՆ իրականացրել է մի շարք կրթական, մշակութային եւ բարեգործական ծրագրեր՝ ուղղված ժողովրդավարության, ազատության եւ մարդասիրության գաղափարների տարածմանը:

ԵՆ հետեւողական ջանքեր է ներդրել նաեւ Մարդու իրավունքների տարածմանը Հայաստանում: Կազմակերպությունը, հանրային իրազեկության քարոզարշավներ իրականացնելով, նպաստել է Հայաստանում կանանց, ինչպես նաեւ մտավոր հետամնացություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը:

"Ինտերակտիվ մարդու իրավունքներ" ծրագրի գաղափարը ծնվել է այն համոզման հիման վրա, որ Մարդու իրավունքները ժողովրդավարության առանցքային նախադրյալներից է: Չնայած Մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման ուղղությամբ տարբեր կազմակերպությունների կողմից ներդրած ջանքերի՝ դեռեւս մեծ անհրաժեշտություն է զգացվում իրավունքների կիրառումը խթանող շարունակական աշխատանքի իրագործման:

Կազմակերպության եւ իր ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ԵՆ պաշտոնական կայք՝ www.yfa.am.



Copyright © 2009 "Youth For Achievements" Educational NGO. All rights reserved.

Designed by e-Works Web Design Studio