|
|
Նորություններ 2007-2008
25.02.2008ԻՄԻ դատախաղ-մրցույթը հասավ իր նշանակետին Բանավոր մրցափուլի դասընթացներ.Բանավոր մրցափուլի ընթացակարգին վերաբերող դասընթացին մասնակցելուց հետո ուսանողներն արդեն պատրաստ էին հանդես գալու Եվրոպական դատարանի առջեւ՝ ներկայացնելու այն բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որոնք նրանք ձեռք էին բերել վերջին տարվա ընթացքում: Դասընթացը տեղի ունեցավ հունվարի 30-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում, որտեղ ԻՄԻ թիմերի անդամները հնարավություն ունեցան ոչ միայն տեսականորեն ծանոթանալ Եվրոպական դատարանի ընթացակարգին ու կանոններին, այլեւ դիտեցին այլ դատախաղերի օրինակներ՝ փորձնականում ծանոթանալով նրանց մանրամասներին: Դասընթացը անց կացվեց Եվրոպական իրավունքի մասնագետներ Նարինե Գասպարյանի եւ Քնարիկ Օհանյանի կողմից: Նշենք նաեւ, որ դասընթացի ընթացքում թիմերը ստացան գրականություն Եվրոպական դատարանի վերաբերյալ:  Մինչ բանավոր մրցափուլը՝ ուսանողները մասնակցեցին եւս մի հանդիպման, որտեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու բանավոր մրցափուլի ընթացակարգին ու ժամանակացույցին: Ավելի մանրամասներ կարդալու համար սեղմեք այստեղ (56KB PDF) 29.01.2008Սահմանված է բանավոր մրցափուլի օրակարգը...Հարգելի՛ ընթերցող, ուրախ ենք Ձեզ տեղեկացնելու, որ ԻՄԻ մրցույթի գրավոր փուլն արդեն իսկ ավարտված է: Շուրջ մեկ ամիս շարունակ ԻՄԻ աշխատակիցները եւ ՀՀ մարդու իրավունքների ոլորտի փորձառու մասնագետները ստուգում էին թիմերի գրավոր փաստարկները՝ գնահատելով վերջիններիս ինչպես տեխնիկական հագեցվածությունը, այնպես էլ՝ մասնագիտական ու բովանդակային կողմը: Մինչ հունվարի 24-ը բոլոր փաստարկներն իրենց գնահատման թերթիկներով, արդեն հանձնվել էին ԵՆ գրասենյակ եւ իրականցվում էին վերջիններիս ամբողջականացման աշխատանքները: ԻՄԻ թիմերի կողմից այդքան սպասված որոշիչ հանդիպումը տեղի կունենա հունվարի 29-ին, որտեղ նրանց կհանձվեն գրավոր փաստարկների արդյունքները: Իսկ հունվարի 30-ին թիմերի հետ կիրականցվի արդեն բանավոր հմտությունների դասընթացը, որտեղ նրանք ինչպես կուսուցանվեն Եվրոպական դատարանի ընթացակարգին ու կանոններին, այնպես էլ՝ կստանան գրականություն վերջինիս վերաբերյալ: Հետագա մի քանի օրերի ընթացքում թիմերը հնարավորություն կունանան ամփոփել ստացված գիտելիքներն ու փետրվարի 7-ին առաջին անգամ հանդես կգան Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի առջեւ: Այպիսով՝ բանավոր մրցափուլը տեղի կունենա հետեւյալ հաջորդականությամբ: - նախընտրական մրցափուլ՝ փետրվարի 7-ը՝ ժամը 9:00-18:00, Արմենիա Մարիոթ հյուրանոց,
- քառորդ եզրափակիչ մրցափուլ՝ փետրվարի 8-ը, ժամը 9:00-11:00, Արմենիա Մարիոթ հյուրանոց,
- կիսաեզրափակիչ մրցափուլ՝ փետրվարի 8-ը, ժամը 12:00:18:00, Արմենիա Մարիոթ հյուրանոց,
- եզրափակիչ մրցափուլ՝ փետրվարի 9-ը, ժամը 12:00, Թեքեյան կենտրոն, որին կհաջորդի մրցանակաբաշխությունն ու մրցույթի փակման արարողությունը:
Մեզ մնում է միայն մաղթել հաջողություն ԻՄԻ թիմերին: 20.12.2007 ԻՄԻ ուսանողներն արդեն իսկ որակավորվեցին որպես բանավեճի մոդերատորներ
Մինչ դեկտեմբերի 16-ը, ուսանողներից կազմված թիմերը հյուրընկալեցին ՀՀ 12 տարբեր համայնքների դպրոցներում ստեղծված ակումբներ՝ իրենց հմտություններն ու գիտելիքները ներդնելով աշակերտների մասնակցությամբ կայացվող բանավեճերի մեջ:
Վերջիններիս ավարտից հետո «Զարգացման սկզբունքներ» հասարակական կազմակերպությունը՝ համաֆինանսավորվելով «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ» Երևանյան մասնաճյուղի կողմից, կազմակերպեց ամփոփիչ հանդիպում-դասընթաց, որի նպատակն էր հանդիսանում ընդհանուր ծրագրի այս բաղադրիչը ամփոփումը, ընդ որում, ուսանողների կողմից մտքերի եւ տպավորությունների փոխանակումը, ինչպես նաեւ՝ ընդհանրական պատկերի ու ստացված գիտելքների հաղորդումը:
Վերջինս ժամանակ ուսանողերի ջերմ ու ոգեւորիչ մթնոլորտի ներքո իրականցվեց արդյունավետ ու նպատակային ամփոփում: Ուսանողները մեծ ոգեւորությամբ էին պատմում իրենց բանավեճերի ամբողջ ընթացքի մասին՝ նշելով ոչ միայն հետաքրքիր իրադարձություններ, այլեւ հիմնավորված արդյունքներ ու փաստեր:
Ընդհանուր առմամբ հանդիպումը տեւեց մոտ 4 ժամ, որի ընթացում ուսանողները մասնակցեցին մի շարք վարժությունների, այդ թվում ինչպես թիմային, այնպես էլ՝ անհատական:
Հանդիպման վերջում ուսանողներին հանձնեցին հարցաթերթեր, որը թույլ կտար գնահատել ամբողջ ծրագրի ընթացքն ու արդյունավետությունը, ինչին էլ հաջորդեց վկայագրերի պաշտոնական հանձնման արարողությունը:
Այս կարճ ժամանակահատվածում ուսանողների եւ ծրագրի կազմակերպիչների միջեւ ստեղծված փոխադարձ համակրանքի ու համագործակցության արդյունավետության մասին վկայեց ուսանողների կողմից շնորհակալական խոսքերի արտահայտումը, ինչպես նաեւ կազմակերպիչների դրական արձագանքներն ու կարծիքների փոխանակումը:
17.12.2007 Սպասում ենք Գրավոր փաստարկների արդյունքներին
Գրավոր փաստարկների սահմանված վերջնաժամկետը դեկտեմբերի 5-ն էր: Դրանից հետո էլ, գիտակցելով, որ յուրաքանչյուր ուշացած օր տույժ է հանդիսանում թիմի համար, այնուամենայնիվ, թիմերը շարունակում էին ԵՆ բերել իրենց Գրավոր փաստարկները: Այսպիսով, Գրավոր փաստարկների փուլը հաղթահարել են 15 թիմեր: Շնորհավորում ենք բոլոր թիմերին եւ մաղթում հաջողություն:
Մինչ ծրագրի աշխատակիցները ստուգում են փաստարկների տեխնիկական մասը, մրցույթի դատավորները կզբաղվեն փաստարկների իրավական վերլուծությամբ: Հունվար ամսին կկայանա թիմերի հերթական կոորդինացիոն հանդիպումը, որի ընթացքում նրանք կստանան իրենց գրավոր փաստարկների միավորը, ինչպես նաեւ անհրաժեշտ տեղեկատվություն Բանավոր մրցափուլի մասին:
Հունվարի 30-ին թիմերը կմասնակցեն Դատարանում փաստաբանական բանավոր հմտությունների վերաբերյալ հատուկ դասընթացի:
27.11.2007«Ինտերակտիվ մարդու իրավունքներ» ծրագրի ուսանողները բանավիճում են...Նոյեմբերի 25-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ ուսանողների կողմից այդքան սպասված բանավեճի մոդերատորի հմտությունների ուսուցում- դասընթացը: Ծրագրի այս մասնաբաժինը համաֆինանսավորվում է «Հեյֆեր Փրոյեքթ Ինթերնեյշն» Երեւանյան մասնաճյուղի կողմից եւ իրականացմանը մասնակցում է «ԻՄԻ» մրցույթում ԵՆ համագործակից «Զարգացման սկզբունքներ» հասարակական կազմակերպությունը: Դեռեւս մեկ ամիս առաջ ծրագրի մասնակից թիմերը ստացել էին հարցաթերթ, որը նպատակ ուներ պարզել ուսանողների իրազեկվածությունը մարդու իրավունքների բնագավառում, որոնց արդյունքներում էլ կիրականացվեր ընտրությունը: Նշենք, որ ծրագրի այս մանսաբաժնին կարող էին մասնակցել 20-24 ուսանող: Քանի որ վերջինիս նպատակն էր հանդիսանում ուսանողներին բանավեճի արվեստի ուսուցանումը, ի սկզբանե նրանց հետ անց կացվեց ուսուցում-դասընթաց, որից հետո նրանք՝ ունենալով բավարար գիտելիքներ ու հմտություններ այս բնագավառում, պետք է ներկայանան որպես բանավեճի մոդերատոր ՀՀ տարբեր համայնքներում կազմակերպվող բանավեճերում: Գրեթե 70 ուսանող ներկայացրեց հարցաթերթեր, որից հետո «Զարգացման սկզբունքներ» կազմակերպությունը կազմեց 24 հոգուց բաղկացած մասնակիցների ցուցակ: Այսպիսով` դասընթացը տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին: Այն բաղկացած էր մի քանի փուլերից, որոնք ներառում էին. - Ներկայայացման փուլ, որտեղ ինչպես դասընթացավարերն ու դասընթացի կազմակերպիչները, այնպես էլ՝ ուսանողները հնարավորություն ստացան կարճ ժամանակահատվածում ներկայացնել իրենց:
- Մոդերատոր եւ բանավեճ հասկացություններ, հատկանշական առանձնահատկություններ: Այս փուլում նախ մասնակիցները, իրենց փորձից ու գիտելիքներից ելնելով, սահմանեցին դրանք, ապա դասընթացավարի միջամտությամբ վերածեցին այն պատկերավոր սխեմայի:
- Երբ մասնակիցները արդեն ունեին բավարար գիտելիքներ բանավեճի արվեստի մասին, դասընթացի ընթացքը ուղղվեց դեպի գործնական ոլորտ: Այստեղ ուսանողները հնարավորություն ունեցան գործնականում իրականացնել բանավեճեր, փոխանակել գիտելիքներով ու հմտություններով:
Դասընթացքի ընթացքում ուսանողները նաեւ հնարավորոթյուն ունեին մասնակցել լիցքաթափող խաղերի, որոնք է՛լ առավել ուժ ու եռանդ էին հաղորդում նրանց: - Դասընթացի ավարտին, երբ ուսանողները արդեն իսկ հանդիսանում էին մոդերատորի կոչում ունեցող անձինք, վերջիններս զույգերով բաշխվեցին ըստ մարզերի: Առաջին համայնք ընտրվեց Սեւան քաղաքը, որտեղ Նոյեմբերի 29-ին կայցելեն երկու մասնակից, արդեն իսկ ունենալով մոդերատորի կոչում՝ իրենց ստացած գիտելիքներն ու հմտությունները փոխանցելու երեխաներին: Բանավեճերի համար ընտրված համայնքների շարքին են դասվում Ջաջուռ, Արենի, Գետափ, Խոր-Վիրապ, Սրամեջ, Նալբանդյան, Գյումրի, Զորական եւ Արփի համայնքները: Նշենք նաև, որ վերջին բանավեճը տեղի կունենա Զորականում Դեկտեմբերի 16-ին:
Բանավեճերի թեման նույնպես ընտրված է, այն է` «Արդյո՞ք երեխաների իրավունքները պաշտպանված են ՀՀ-ում», որը հանդիսանալով հենց այդ երեխաների շահը, թույլ կտա նրանց առավել հետաքրքրվածությամբ ու ոգևորությամբ մասնակցել բանավեճերին: Դե ի՛նչ... մաղթե՛նք հաջողություն մեր ուսանողներին... 23.11.2007Գրավոր փաստարկների հանձնման վերջնաժամկետը մոտենում է Նոյեմբեր ամսին տեղի ունեցան գրավոր փաստարկներ գրելու հմտությունների վերաբերյալ դասընթացները: Բազմաթիվ թիմերի առկայության պատճառով Պաշտոնական կանոններում նշված մեկ դասընթացի փոխարեն անկացվեցին երեք դասընթացներ, որոնց ընդհանուր թվով մասնակցեց շուրջ 100 ուսանող: Դասընթացը նպատակ ուներ ուսանողներին տալ այն հմտությունները, որոնք նրանք կօգտագործեին իրենց գրավոր փաստարկների մշակման գործընթացում: Դասընթացի ընթացքում մանրամասն քննարկվեց Պաշտոնական կանոնների 5-րդ կանոնը (Գրավոր փաստարկների ընթացակարգը), խոսվեց գրավոր փաստարկ գրելու ոճական սկզբունքների եւ ձեւի վերաբերյալ, ինչպես նաեւ տրվեցին խորհուրդներ գրավոր խոսքի կառուցվածքի վերաբերյալ: Այս ամենի հետ մեկտեղ ուսանողներին տրվեց Եվրոպական դատարան դիմելու եւ ընթացակարգի վերաբերյալ փաստաթղթեր, իսկ ուսանողները հնարավորություն ունեցան ստանալ իրենց բոլոր հուզող հարցերի պատասխանները:  Դասընթացին հաջորդեց Օժանդակ նյութերի երկրորդ փաթեթը, ինչպես նաեւ Դատական գործի եւ պաշտոնական կանոնների վերաբերյալ պարզաբանումները եւ ուղղումները: Հիշեցնենք, որ Գրավոր փաստարկներ հանձնման վերջնաժամկետն է դեկտեմբերի 5-ը: Գրավոր փաստարկների ընդունումը ԵՆ կշարունակի վերջնաժամկետից հետո նույնպես, սակայն կկիրառվի Մրցույթի Պաշտոնական կանոնների Կանոն 9-ի համապատասխան տույժը: 12.10.2007 Թիմերի գրանցումն ավարտված է...
ԻՄԻ մրցույթի թիմերի գրանցումն արդեն ավարտված է: Ընդհանուր առմամբ գրանցվել է 35 թիմ, որոնք ներկայացնում են 22 պետական եւ ոչ պետական ԲՈՒՀ–եր Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Սյունքի մարզերից, ինչպես նաեւ Երեւանից:
Մրցույթի հաջորդ քայլը եղավ հերթական կոորդիանցիոն հանդիպումը, որի ընթացքում թիմերին տրվեցին իրենց գաղտնի ծածկագրերը եւ մրցույթի օժանդակ նյութերի առաջին փաթեթը: Փաթեթի էլեկտրոնային տարբերակը կարող եք բեռնել նաեւ կայքի Օգտակար նյութեր բաժնում:
Մինչեւ հոկտեմբերի 20–ը գրանցված թիմերը կարող են ներկայացնել գրավոր խնդրանքները Մրցույթի դատական գործի եւ պաշտոնական կանոնների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար:
Մաղթում ենք հաջողություն բոլոր թիմերին եւ ակնկալում ակտիվ մասնակցություն:
01.08.2007«Ինտերակտիվ մարդու իրավունքներ» (ԻՄԻ) Եվրոպական իրավունքի դատախաղ– մրցույթ ծրագրի նախնական աշխատանքներն արդեն իսկ կատարված են:Ծրագրի նախնական փաթեթի պատրաստումից հետո՝ մարտից մայիս ամիսների ընթացքում, «Երիտասարդական նվաճումներ» կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության բոլոր ԲՈՒՀ–երի բարձր օղակների եւ ուսանողության շրջանակում հայտարարեց ծրագրի մասին՝ տեղեկատվական նամակ հղելով ԲՈՒՀ–երի ռեկտորներին: Մինչ հունիս ամսվա առաջին շաբաթվա ավարտը՝ ՀՀ բոլոր ԲՈՒՀ–երն արդեն իսկ նշանակել էին ներկայացուցչի, ով այդուհանդերձ իր վրա պատասխանատվություն կկրեր տվյալ ԲՈՒՀ–ի ուսանողների շրջանակում տեղեկատվության տարածման, վերջիններիս շահագրգռման, ինչպես նաեւ՝ տարբեր հանդիպումների ներկայանալու հարցերում: Այս փուլից հետո՝ հունիս ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում, ԵՆ գրասենյակում տեղի ունեցան անհատական հանդիպումներ ԲՈՒՀ–երի պատասխանատու անձանց հետ, որի ընթացքում վերջիններիս հանձնվեցին ծրագրի հետ կապված որոշ փաստաթղթեր, ընդ որում՝ պատասխանատու անձանց համար նախատեսված ժամանակացույցը, ծրագրի և կազմակերպության հակիրճ նկարագրողական թերթիկը եւ այլն: Պատասխանատու անձանց հետ հաջորդ միասնական կոորդինացիոն հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 20–ին Երեւանի «Ավիատրանս» հյուրանոցում, որտեղ նրանց հնարավորություն ընձեռնվեց ստանալ մանրամասն տեղեկատվություն ծրագրի եւ կազմակերպության մասին: Ծրագրի հետագա ընթացքը կիրականանա հետեւյալ փուլերով՝ - օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ բոլոր ԲՈՒՀ–երին կհղվի ծրագրի փաթեթը, որտեղ կներառվի ծրագրի դատական գործը, պաշտոնական կանոնները, գրանցման թերթիկները, պաստառներն ու բրոշյուրները,
- ուսանողները պետք է գրանցվեն մինչ 2007 թվականի սեպտեմբերի 25–ը՝ ներկայացնելով հատուկ կազմված գրանցաձեւորը, որոնք ԵՆ կհանձնի ԲՈՒՀ–երին օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում:
- 2007 թվականի հոկտեմբերի 10–ին՝ թիմերի կազմումից անմիջապես հետո, թիմերին կհանձնվի վերոնշյալ փաթեթը:
26.03.2007 Հարգելի՛ այցելու, ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ «Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաեւ «Իրավական ուղեցույց» եւ «Զարգացման սկզբունքեր» կազմակերպությունների հետ համատեղ, 2007 թվականի մարտի 1-ից վերսկսում է «Ինտերակտիվ մարդու իրավունքեր» Եվրոպական իրավունքի դատախաղ մրցույթ ծրագիրը: Արդեն ապրիլ ամսին կայքում կտեղադրվի մրցույթի դատական գործը եւ համապատասխան փաստաթղթերը: Կայքից կարող եք բեռնել նաեւ մրցույթի գրանցման թերթիկը:
|